
Նպաստների չափը 2013թ. չի փոփոխվի

Նպաստների չափերը 2013 թ. նախորդ տարվա համեմատ չեն փոփոխվի: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2013 թ. բյուջեից վճարվող պետական նպաստների չափերը:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեում նպաստների համար նախատեսված է 37.1 մլրդ դրամ: Նպաստներից օգտվում է 104.6 հազ. ընտանիք: Ընտանեկան նպաստի բազային չափ է սահմանվել ամսական 16 հազ. դրամը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 50 հազ. դրամ (առաջին և երկրորդ երեխա) և 430 հազ. դրամ (երրորդ և հաջորդ երեխա): Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվել է ամսական 18 հազ. դրամ:
Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաuտի չափը 250 հազ. դրամ է, զոհված` առաջին աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 150 հազ. դրամ, զոհված` երկրորդ աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 100 հազ. դրամ: