Շփման գծի դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այն անցկացվել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Եվգենի Շարովը:

Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտման միջադեպեր չեն գրանցվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր, ինչի հետևանքով դիտարկում իրականացնող խումբը ստիպված է եղել դա անել ավելի հեռու տարածությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031