
Ռուսական նավատորմը համալրվել է «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերը համալրվել են «Բորեյ» դասի «Յուրի Դոլգորուկի» սուզանավով (ստորջրյա հրթիռակիր հածանավ): Վերջինս հանդիսանում է չորրորդ սերնդի սուզանավ:
Այդ սուզանավերը պետք է կազմեն 21-րդ դարում Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի հիմքը: Սուզանավի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արխանգելսկի մարզում: Դրան մասնակցել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Այս ատոմային սուզանավի կորպուսի երկարությունը կազմում է 170 մետր, լայնությունը՝ 13.5 մետր, առավելագույն խորասուզվելու ունակությունը՝ 450 մետր, ստորջրյա ընթացքի արագությունը՝ 29 հանգույց: Ակնկալվում է, որ հաջորդ տարի էլ ռուսական նավատորմը համալրվելու է «Ալեքսանդր Նևսկի» ատոմային սուզանավով: