
Այսօր մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եվրոպական շրջագայությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եվրոպական շրջագայությունը: Այն ավարտվելու է հունվարի 15-ին, որի շրջանակներում Փանջիկիձեն այցելելու է Լիտվա, Լատվիա ու Չեխիա:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Փանջիկիձեն այդ երկրներում հանդիպելու է իր գործընկերների, ինչպես նաև տվյալ երկրների օրենսդիր ու գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Փանջիկիձեն նաև ելույթ է ունենալու Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի ուսուցման կենտրոնում: Փանջիկիձեի ելույթը նվիրված է լինելու Վրաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության խնդիրներին: