Բաժիններ՝

«Հանդիսատեսը թող նայի Սոֆի Մխեյանի աշխատանքը, նոր կարծիք հայտնի»

«Կցանկանայի` ամեն մեկը, ով քննադատում է Սոֆի Մխեյանի ներկայությունն այդ նախագծում, մի հատ նայի նրա կատարած աշխատանքը, նոր խոսի»,- «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչներից մեկի` Սոֆի Մխեյանի նախագծում լինելու մասին ասաց Ս. Մխեյանի խմբի անդամ Ֆրիկ Ռոստոմյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ մեկնարկած միջազգային շոու-ծրագիրն իր մեկնարկային առաջին եթերներից սկսած` հանրության ուշադրության կենտրոնում է: Մարդիկ քննադատում, երբեմն` նաև գովաբանում են մարզիչ Սոֆի Մխեյանի ներկայությունն այդ նախագծում: Ոմանք կարծում են, որ Սոֆին` որպես մարզիչ, արժանի է նախագծում լինելու, ոմանք` հակառակը:

168.am-ն արդեն անդրադարձել է թեմային՝ խոսելով Սոֆի Մխեյանի հետ: Այսօր նախագիծը քայլ առ քայլ  մոտենում է իր տրամաբանական ավարտին: Մասնակիցներն արդեն գալա-համերգի փուլում են: «Ես Սոֆի Մխեյանի թիմում եմ: Անցել եմ գալա-համերգի փուլ: Շատ ուրախ եմ, որ Սոֆի Մխեյանն է իմ մարզիչը, քանի որ նա շատ աշխատասեր, տաղանդավոր մարզիչ է: Կցանկանայի` ամեն մեկը, ով քննադատում է Սոֆի Մխեյանի ներկայությունն այդ նախագծում, մի հատ նայի նրա կատարած աշխատանքը, նոր խոսի»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը:

Հարցին՝ արդյոք նախագիծը չի՞ կայանում հենց հանդիսատեսի առկայության և նրա դիտողունակության ապահովման միջոցով, և արդյոք մասնակիցների ներկայությունը նախագծում կախված չէ՞ հենց հանդիսատեսից, Ֆրիկ Ռոստոմյանը պատասխանեց. «Հանդիսատես հասկացությունը շատ ցավալի և հարաբերական բառ է: Իսկ ինչ վերաբերում է մարզչի կատարած աշխատանքին, ապա կարող եմ հավաստիացնել, որ շատ երգչուհիներ չէին կարող կատարել այդպիսի աշխատանք: Այնպես որ՝ հանդիսատեսի այն մասնիկը, որ կարծում է, թե Սոֆի Մխեյանի տեղը կարող էր ուրիշ մարդ լինել, մի հատ թող նայի նրա կատարած աշխատանքն ու նոր կարծիք հայտնի»,- ասաց Ֆրիկ Ռոստոմյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ամեն մարզիչ նախագծում ունենալու է իր եզրափակիչ փուլ անցած մասնակիցը, ովքեր շարունակելու են պայքարել «Հայաստանի ձայնը» կոչման կրողը լինելու համար: Հիշեցնենք, որ «մենամարտերի» փուլն արդեն ավարտվել է, վերջին «մենամարտը» եթեր կհեռարձակվի այս շաբաթ, որին կհաջորդen «sing off» փուլն ու գալա-համերգները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս