Նախագահական ընտրություններին սթրեսներ չեն սպասվում. հոգեբան

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի շրջանում սթրեսներ չեն սպասվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Այդպիսի իրավիճակ չի: Իրավիճակ չէ, որտեղ այնպիսի ուժ լինի դիմակայող, որտեղ լուրջ պայքար գնա, հասարակությունը լարվի: Նման բան չկա: Ինձ թվում է՝ շատ պասիվ կանցնի»,- ասաց հոգեբանը:

Հարցին՝ արդյոք նախընտրած քաղաքական ուժի`ընտրություններին չմասնակցելու փաստը չի՞ կարող քաղաքացու համար սթրեսի պատճառ դառնալ, հոգեբան Սամվել Խուդոյանը պատասխանեց, թե դժվար՝ դա սթրեսի պատճառ դառնա:

Ըստ նրա՝ ընտրությունների ընթացքում սթրեսի պատճառ կարող է դառնալ անարդարության զգացումը. «Եթե մարդ իսկապես սկսում է համոզվել, որ շատերն են ձայնը տվել, բայց այդ մարդու ձայները կեղծվել են, այդ դեպքում դա սթրեսի պատճառ կարող է դառնալ: Դա անարդարության սթրեսն է: Բայց եթե դու ձայնդ տվել ես ինչ-որ մեկին, նա չի անցել ու գիտես, որ դա օբյեկտիվ է, դու չես նեղվում: Նույնիսկ անձը, ով իր համար է քվեարկել, ինքն էլ չի նեղվի, եթե զգա, որ դա օբյեկտիվ վիճակ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս