«Հո ֆենով չենք հալացնում այդ ասֆալտները». Ուլնեցու փողոցի վթարի առիթով արդարանում է վարչական շրջանի աշխատակիցը

Ուլնեցու փողոցը մաքրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական շրջանի համապատասխան ծառայությունների կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Կարեն Բաղոյանը:

«Ձյան հետ կապված աշխատանքները կատարվում են գիշերվանից: Պարզապես այսպիսի մի խնդիր կա. առատ ձյուն կա: Փողոցը մաքրված է եղել, աղը որ լցրել ենք, այդ աղի վրայով պիտի մեքենաները շարժվեն, որ աղը սկսի աշխատել, ճանապարհը բացի: Ուլեցու այդ փողոցը՝ Դավիթ Անհաղթից ներքևի հատվածում, երթևեկությունը շատ քիչ է, այսինքն՝ մենք մաքրել ենք փողոցը, աղը լցրել ենք, ձյունը  դրա վրա եկել է: Հետո այդ ավազը չի շփվել, որ բացվի: Մի մեքենա էլ, իր «քաչալ» անվադողերով, կներեք արտահայտությանս համար, գալիս է, խցան է առաջացնում, մնացածը գնում են, խփում են, ու այդպես խցան է առաջանում, թե չէ գիշերվանից այդ աշխատանքներն արվում են, նկարներն էլ ունենք, ժամերը ֆիքսված են: Մեր համայնքում չկա փողոց, որ հիմա խնդիր ունենա:

Միայն այդ հատվածում մեքենաների: Ձյունն էլ այնքան առատ էր, որ նստում էր մեր մաքրածի վրա, մենք էլ 300  հատ տեխնիկա չունենք, այսինքն՝ մենք փողոցը մաքրում, անցնում ենք: Որտեղ որ մեքենաների շարժը կա, այդտեղ ոչ մի խնդիր չի առաջացել»,- ասաց Կարեն Բաղոյանը:  Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում բախվել են մեկ տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ:

Կարեն Բաղոյանը նշեց, որ ինքն իր մեքենայով մինչև խցանումն առաջանալը իջել-բարձրացել է, և որևէ խնդիր չի առաջացել. «Մենք ինչպե՞ս կարող ենք չաշխատել: Մեր քաղաքապետի համար 1 կարգադրականն այն է, որ լինեն մաքուր փողոցներ, մաքուր համայնք: Ձյան հետ կապված էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Հիմա մեր մայթերն էլ մաքրած են, մեր գլխավոր փողոցները, բակային տարածքներն են մաքրում, մենք համակ ուշադրությամբ այդ ամեն ինչին նայում ենք:

Կարդացեք նաև

Աշխատողները մոբիլիզացված են: Միայն տեխնիկական այդ խնդիրն է, ձյունը որ առատ է լինում, չի հասցնում: Ես համոզված եմ ու հաստատ գիտեմ, որ ուրիշ համայնքներում էլ, որտեղ որ մեքենաների շարժը շատ քիչ է, աղը չի հասցնում բացել: Ձյունը նստում է ցանած վազի գլխին, ու դառնում է խնդիր: Այդքան բան: Իրենց կիսամաշ անվադողերով կամ ոչ ձմեռային անվադողերով գնում են, «սպուսկներով» իջնում են, խցանում են առաջացնում: Մյուսն էլ որ գալիս է, պետք է իր դիմաց մեքենա չլինի, որ կարողանա անցնել:

Ձյան վրա ո՞վ է արգելակում, մնում: Հո ֆենով չե՞նք հալացնում այդ ասֆալտները: Գալիս են, այդպես հավաքվում են»,- արդարացավ Կարեն Բաղոյանը: Ըստ նրա, համայնքում երեկվանից ձյան մաքրման համար աշխատել է 13 մեքենա, ևս 4 մեքենա կանչվել է աշխատանքները շարունակելու համար: Կարեն Բաղոյանն ասաց, որ չի կարող ասել՝ կոնկրետ որքան աղ է օգտագործվել, սակայն բավական շատ է եղել:

Ulneci

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս