Բաժիններ՝

Սոֆիի «2012» երգի անգլերեն տարբերակն արդեն համացանցում է (տեսահոլովակ)

Արդեն համացանցում է երգչուհի Սոֆի Մխեյանի «2012»  երգի անգլերեն տարբերակը: 168.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ երգի երաժշտության  հեղինակն է Արթուր Ալեքը, խոսքերի հեիղնակը՝ Իվետա Մուկուչյանը, գործիքավորումը՝ Lazzaro-ինն է, պարային բեմադրության հեղինակն էլ Արմինե Զարյանն է:

Մեր այն հարցին, թե «2012»-ի անգլերեն տարբերակը տեսահոլովակ կունենա՞, Սոֆին պատասխանեց. «Քանի որ երգի հայերեն տարբերակը տեսահոլովակ ունի, կարծում եմ՝ անգլերեն տարբերակի հիման վրա տեսահոլովակ նկարահանելն անիմաստ է»:

«Ըստ իս` երգի անգլերեն տարբերակի ներկայացված համերգային տեսանյութը շատ գեղեցիկ է ստացվել»,- հավելեց երգչուհին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս