
Իրանական հետախուզությունը բավական ակտիվ է Ադրբեջանում. ԱՄՆ ՊՆ

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հատուկ հաշվետվություն է տարածել՝ նվիրված իրանական ETTELAAT հետախուզության գործունեությանն աշխարհում:
Հաշվետվությունում նշված է, որ ETTELAAT-ն ունի 30.000 աշխատակից և հանդիսանում է աշխարհի ամենաակտիվ և զորեղ հետախուզական ծառայություններից մեկը: ԱՄՆ պաշտպանության նախարարության կարծիքով՝ ETTELAAT-ը բավական ակտիվ է նաև Ադրբեջանում:
Հաշվետվությունում նշված է նաև, որ ETTELAAT-ն ակտիվ գործունեություն է ծավալել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Խորվաթիան, Ֆրանսիան և այլ երկրներ: