Մոլդովայի գլխավոր դատախազը մեղադրվում է սպանություն կատարելու մեջ
Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերիյ Զուբկոն մեղադրվում է որսի ժամանակ պատահաբար մարդ սպանելու մեջ։ Ինչպես հաղորդում է Новый регион-ը, Զուբկովին նման մեղադրանք է ներկայացրել «Հակամաֆիա» հասարակական շարժման առաջնորդ Սերջիու Մոկանուն։
Ըստ Մոկանուի, ողբերգությունը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին, Գլոդենի շրջանում։ Դատախազ Զուբկոյի կրակոցից զոհվել է Քիշինևի բնակիչ, 1978թ. ծնված Սորին Պաչուն։ Նա նաև նշել է, որ դեպքին ականատես են եղել վերաքննիչ պալատի նախագահ Իոն Պլեշկան, նրա տեղակալ Գեորգե Կրեցուն, Հեռաուստատեսությն և ռադիոյի համակարգող խորհրդի անդամ Նիկոլայ Դամասկինը և անհառապահ Իվան Ստեպանկևիչը։
Ս. Մոկանուն նաև հավելել է, որ ինքը՝ Զուբկոն, պատրաստ է եղել ընդունել իր մեղքը։ Սակայն հանրապետության ղեկավարությունը արգելել է նրան այդպիսի բան անել։
Մոլդովայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ մահվան ելքով պատահար է տեղի ունեցել, սակայն հերքել է, որ Զուբկոն որևէ առնչություն ունի դրան՝ տեղեկությունը համարելով սուտ և զրպարտություն։