
Տաջիկի մոտից 13 կգ հերոին են գտել

Մոսկվայում ոստիկանները Տաջիկստանի մի քաղաքացու մոտից մոտ 13կգ հերոին են առգրավել։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել Մոսկվա-Տովարնայա-Պավլեցկայա երկաթուղային կայարանից հունվարի 5-ին։ Նրա սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է 12.9 կգ հերոին տեսակի թմրանյութ։
Հարուցվել է քրեական գործ։ ԶԼՄ-ների տեղեկություններով, ձերբակալվածը 27 տարեկան է և գործազուրկ։