Տոներից հետո պետք է լավ դիետա պահել. Ջուս

Երգչուհի Ջուսը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նոր տարին շատ ուրախ է դիմավորել. «Նոր տարուց մոտ երկու ժամ առաջ գնացի Էջմիածին և գյուղերից մեկում` Աղավնատունում, մի քանի երգ երգեցի: Շատ ուրախ անցավ, ժողովուրդը պարում էր: Այնուհետև տուն գնացի, շտապ մայրիկիս և իմ տեսահոլովակների ռեժիսորի` Արմեն Փիրիմասիհինի հետ Նոր տարին դիմավորեցի, որից հետո գնացի Երևանի ակումբներից մեկը: Ուրախ երգելով ու պարելով` այնտեղ մի քանի ժամ անցկացրեցի: Շատ լավ անցավ, բոլոր հյուրերը պարում էին»:

Երգչուհին իր ընկերների կողմից խմիչքներ և քաղցրավենիք է ստացել, իսկ ռեժիսորից` նոր «Go» տեսահոլովակը, որի պրեմիերան այս ամսին էլ կլինի:

Ջուսի համար 2013 թվականը հյուրառատ տարի էր. «Անընդհատ հյուրեր էին գալիս-գնում, ես էլ եմ շատ գնում-գալիս (ժպտում է-Գ. Ա.): Ամենածիծաղելին այն է, որ այս տարի ես անընդհատ ուտում եմ: Նախաճաշս սկսվում է` չդադարելով դառնում է ճաշ ու այդպես մինչև ընթրիք: Տոներից հետո պետք է լավ դիետա պահել (ժպտում է-Գ.Ա.):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031