Բաժիններ՝

Ադրբեջանը խեղաթյուրե՞լ է Վրաց պատրիարք Իլյա 2-րդի խոսքերը

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 3-ին ժամանել է Թբիլիսի: Այդ այցը նվիրված էր Վրաց պատրիարք Իլյա 2-րդի ծննդյան 80-ամյակին և պատրիարքի պաշտոնում նրա պաշտոնավարման 35-ամյակին:

Թբիլիսիի օդանավակայանում Փաշազադեին դիմավորել է հենց Իլյա 2-րդը: Նույն օրը Փաշազադեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Այդ հանդիպումներում քննարկվել են երկկողմանի հարաբերությունների և Վրաստանում բնակվող ադրբեջանցիների հարցերը:

Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Իլյա 2-րդը հայտարարել է. «Ես երբեք չեմ համաձայնի այն կարծիքի հետ, որ մենք հողեր ենք կորցրել: Ընդհանրապես ոչ, մենք պարզապես ժամանակավորապես չենք վերահսկում այդ տարածքները: Սակայն ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:

Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան (սովորաբար վրացի բարձրաստիճան անձինք չեն գործածում «Հարավային Օսիա» արտահայտությունը և փոխարենը գործածում են «Ցխինվալի շրջան» արտահայտությունը,-168.am) են հանդիսանում վրացական իսկական հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն պատկանել և պատկանելու է Ադրբեջանին: Մենք անդադար աղոթելու ենք դրա համար»:

Կարդացեք նաև

Հ.Գ. Իլյա 2-րդի այս սկանդալային հայտարարությունը, սակայն, չհաջողվեց գտնել վրացական ԶԼՄ-ներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս