Սերժ Սարգսյանի շտաբի կազմը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հիմնականում կազմավորված է: Արդեն հայտարարվել է, որ շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մեր տեղեկություններով, շտաբի պետի առաջին տեղակալը լինելու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը, ով զբաղվելու է մարզային շտաբների կազմավորմամբ և դրանց գործունեության համակարգմամբ:

Շտաբի պետի տեղակալներ են լինելու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով զբաղվելու է արտաքին կապերով, ինչպես նաև կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանն ունենալու է նաև ՕԵԿ-ական տեղակալ, որը հավանաբար կլինի Հովհաննես Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031