«Իսրայելի կործանումը վրա կհասնի 2025 թվականին». ամերիկյան հետախուզություն

ԱՄՆ-ում հրատարակվող Watan թերթի փոխանցմամբ` ԱՄՆ Հետախուզական ծառայության Մերձավոր Արևելքի դեպարտամենտի անցկացրած հետազոտության համաձայն՝ Իսրայել պետությունը դադարելու է գոյություն ունենալուց մինչև 2025 թվականը կամ դրանից հետո.

«Անդառնալի է դարձել իսրայելցիների կողմից Իսրայելը լքելու և իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու գործընթացը: Ավելի քան կես միլիոն ֆալաշներ (եթովպիական հրեաներ) և աֆրիկյան այլ հրեաներ մտադիր են մոտակա 10 տարիներին վերադառնալ «Սև մայրցամաք»: Վտարանդիությունից վերադառնալուն են պատրաստվում ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցիները և տասնյակ հազարավոր եվրոպացիները:

Իսրայելի հարևան երկրներում հեղափոխական ալիքների աճը, առաջին հերթին Եգիպտոսում իսլամիզմի հզոր զարթոնքը, իսրայելցիների մոտ առաջացնում է տագնապ և մտավախություններ՝ կապված իրենց կյանքի ու ապագայի, երեխաների ու հարազատների ապագայի հետ: Ուժ հավաքող քաղաքական իսլամի հետ հրեական պետության դիմակայությունը տևելու է դեռ բազում տարիներ:

Իսրայելական հասարակությանը սարսափեցնում են նաև ծնելիության և բնակչության աճի աննշան ցուցանիշները, ինչը ոչ մի կերպ չի կարելի համեմատել պաղեստինյան հողերում «ժողովրդագրական պայթյունի» հետ: Կես միլիոն իսրայելցիներ արդեն իսկ իրենց ապահովագրել են ամերիկյան անձնագրերով: Նրանք, ովքեր չունեն ո՛չ եվրոպական, ո՛չ էլ ամերիկյան ելքի փաստաթղթեր, մտածում են, թե ինչ կերպ ձեռք գցել դրանք:

Շատերը նախընտրում են մեկնել բազմադավանաբանական, սակայն խառնազգ բնակչությամբ երկրներ, ուր կարելի է հրաժեշտ տալ հրեական ռասայի մաքրության մտքին, որով առաջնորդվել է Իսրայելը և որի հիմնադիրներին չհաջողվեց ստեղծել այնպիսի պետական կազմավորում, որը հենված կլինի հրեական բացառիկության վրա: Հետագա առաջնորդները չեն հասցրել դա անել ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում»:

Տեսանյութեր

Լրահոս