Թուրքական մամուլի կանխատեսումը 2013 թվականի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ

Թուրքական մամուլը կանխատեսումներ է արել 2013 թվականին երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ.

1. Ռեջեփ Թայյիփ էրդողանի կառավարությանը կհաջողվի հաղթանակ տանել Սիրիայի հետ դիմակայությունում, որի նախագահ Բաշար Ասադը կատաղիորեն ընդդիմանում է էրդողանին: Այդ հարցում պետք է վերջակետ դնեն Patriot զենիթա-հրթիռային համալիրները` ստեղծելով Սիրիայի ազատ բանակի զինյալների ապաստանելու գոտի: Նրանք կկարողանան երկրի արևմտյան հատվածից մանևրել դեպի արևելյան հատված և մարտեր մղել առանց մեծ կորուստների:

2. «Հարավային հոսք» գազատարի առաջին խողովակները կգցվեն Սև ծովի թուրքական հատվածի հատակով: Թուրքիայի ու Ռուսաստանի միջև այդ մասին բանակցությունների վերջին քայլն արվել է Վլադիմիր Պուտինի Ստամբուլ ժամանման ժամանակ: Գազատարի առջև արդեն իսկ «կանաչ լույս» են վառել ռուսական տարածքում:

3. Սրվելու են Անկարայի ու Բաղդադի միջև հարաբերությունները: չի բացառվում, որ դրանք վերաճեն անգամ ռազմական գործողությունների, եթե Բաղդադը ներխուժի Հյուսիսային Իրաք: Այսպես, թե այնպես իրաքյան ռեսուրսների համար մղվող դիմակայությունը կլինի բավական կոշտ և որևէ լավ բան չի խոստանում:

Կարդացեք նաև

4. Թուրքիան սկսելու է Իսրայելի հետ հաշտեցման գործընթաց և անգամ վերականգնելու է երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները: Երկու երկրներին էլ վաղուց փորձում են հաշտեցնել Մերձավոր ու Միջին Արևելքում նրանց ընդհանուր և գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը:

5. ԵՄ-ը Թուրքիայի բնակիչների բազմաթիվ կատեգորիաների համար հավանաբար դյուրացնելու է վիզային ընթացակարգերը: Այսպիսի կանխատեսում է արել նաև բրիտանական Financial Times թերթը` ողջունելով ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին թուրքական կողմի ձեռքբերումները:

2013 թվականը խոստանում է լինել լարված` կապված արտաքին քաղաքականության ոլորտի հետ: Դա մասնավորապես վերաբերում է սիրիական ու իրաքյան լուրջ հակամարտությունների գոտուն:

Տեսանյութեր

Լրահոս