
Հենրիխ Մխիթարյանը` Շախտյորի իդեալական կազմում

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուներն ընտրել են «հանքափորների» իդեալական կազմը 2012 թ.: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ձայների մեծ առավելությամբ զբաղեցրել է հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի դիրքը:
Երկրպագուներն ընտրել են 1-4-2-3-1 սխեման և հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահ` Անդրեյ Պյատով:
Պաշտպաններ` Վյաչեսլավ Շևչուկ, Դարիո Սրնա, Ալեքսանդր Կուչեր, Յարոսլավ Ռակիցկի:
Հենակետային կիսապաշտպաններ` Ֆերնանդինյո, Տթմաշ Հյուբշման:
Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ` Ալեքս Տեյշեյրա, Հենրիխ Մխիթարյան, Վիլյան:
Հարձակվող` Լուիս Ադրիանո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը