Բաժիններ՝

Լուսինե Թովմասյանի տոնածառը՝ կարմիր և սպիտակ խաղալիքներով

«Նոր  հանդես» («New Mag») ամսագրի հիմնադիր նախագահ, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Ամանորին շատ է սպասում: «Նոր տարին իմ ամենասիրելի և ամենասպասված տոնն է: Ամեն տարի ես հրաշքների եմ սպասում, երազանք եմ պահում, եղևնին եմ զարդարում: Հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը: Քանի որ տանը երեխա կա, տոնին ավելի ուրիշ կերպ ենք պատրաստվում: Նվերներ ենք գնում, անհամբեր սպասում ենք կեսգիշերին: Մանկական մտքերն ու հիշողությունները երբեք չեն անցնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Թովմասյանը: Վերջինիս խոսքով՝ այդպես կյանքն  ավելի հետաքրքիր, թեթև ու հանգիստ է անցնում:

«Ամեն տարի մեր տոնածառի խաղալիքների գույները փոխվում են, անընդհատ նոր, հետաքրքիր զարդեր են ավելանում: Այս  տարի ևս մեր տոնածառի խաղալիքների գույներն այլ են լինելու: Ես և քույրիկիս աղջիկը դեկտեմբերի սկզբից խանութից խանութ ենք գնում՝ նոր ու հետաքրքիր խաղալիքներ փնտրելու: Որոշել ենք, որ մեր 2013թ. տոնածառի գույները կարմիրը և սպիտակն են լինելու»,- ասաց Լուսինեն, ով բոլորին մաղթեց լուսավոր, հանգիստ, հեշտ ու հաճելի պահերով լի 2013 թվական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս