
Հայ քաղաքական գործիչները հեծանիվով կգնա՞ն աշխատանքի. Մկո

«Հայ քաղաքական գործիչները տարբերվում են եվրոպացի քաղաքական գործիչներից: Բոլորովին այլ բնույթի և ապրելակերպի մարդիկ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո): «Օրինակ` Հոլանդիայում քաղաքական գործիչը, ով Եվրոպայի համար շատ կարևոր հարցեր է լուծում, աշխատանքի հեծանիվով է գնում: Իսկ մեզ մոտ քաղաքական գործչի մեքենաների վերջը չի երևում: Սա ինձ համար անբացատրելի երևույթ է»,- ասաց նա:
Դերասանի խոսքով` քաղաքական գործիչներն ընտրվում են որոշակի խնդիրներ լուծելու համար. «Եթե չորս տարվա մեջ այդ մարդը ոչ մի բառ չի արտասանում, ոչ մի հարց չի քննարկում, նա ո՞ւմ է պետք: Եվրոպայում իսկական քաղաքական գործիչներ են, իսկ այստեղ` հայկական քաղաքական գործիչներ: Հայկական «ախրանան» էլ է եվրոպականից տարբերվում»: