Բաժիններ՝

«Կցանկանայի, որ այս տարի ճակատագրով նախատեսված իրական սերը գտներ ինձ». Հասմիկ Կարապետյան (լուսանկարներ)

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է աշխատանքային միջավայրում` հաճելին օգտակարի հետ համատեղելով. «Ես շատ ուրախ եմ, որ Նոր տարին տանը չեմ դիմավորելու, որովհետև ինձ համար Ամանորը տանը նշելու կարծրատիպն արդեն հոգնեցուցիչ է: Կա մի խորհուրդ, որ եթե Նոր տարին տանը չես դիմավորում, ապա ամբողջ տարին շրջագայություններով լի է լինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկը:

Երգչուհին շատ ոգևորված է, որովհետև 2013 թվականն իր տարին է լինելու: «Վստահ եմ, որ շատ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում»:

Հասմիկի համար 2012 թվականը շատ հաճելի և բարի տարի էր. «Եթե անկեղծ լինեմ` ստեղծագործական առումով այդքան էլ ակտիվ չեմ եղել: 2012-ի ընթացքում ընդամենը երկու տեսահոլովակ եմ նկարահանել` «Սիրուն, ասա բարև» երգի և Դեր Հովայի հետ զուգերգի («Անհնարը») հիման վրա: Երկուսն էլ մրցանակների են արժանացել: Շնորհակալ եմ Վիշապին, որ 2012-ի ընթացքում կորուստներ չեն եղել, ձեռք եմ բերել ներքին հավասարակշռություն, խաղաղվել եմ, շատ ու շատ հարցերի պատասխաններն եմ գտել: 2012-ից ես գոհ եմ»:

2013-ին կթողարկվի երգչուհու թվով 5-րդ ձայնասկավառակը. «Պատրաստ է արդեն մի նոր երգ, որը կոչվում է «Որ կգամ»: Երգի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը: Երգը ռոքային ոճով է, բավական ազդեցիկ երգ է: 2013-ին կնկարահանվի այս երգի տեսահոլովակը: Երևանի ակումբներում կսկսեմ հանդես գալ իմ փոքրիկ բենդի նվագակցությամբ: Բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Կլինեն զուգերգեր, դեռ չեմ ցանկանում ասել, թե ում հետ են: Մեկ զուգերգ կլինի Շուշան Պետրոսյանի հետ»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե Ձմեռ պապիկից Հասմիկն ի՞նչ անձնական նվերներ է խնդրել, երգչուհին պատասխանեց. «Հաջողությունները ռեալ են, պետք չէ Ձմեռ պապիկին անհանգստացնել այդ հարցով: Այս տարի շատ կցանկանայի, որ ճակատագրով նախատեսված իրական սերը գտներ ինձ: Գուցեև շատ բան եմ ցանկանում, բայց կուզենայի նաև կատարվեր իմ վաղեմի երազանքը, այն է` ունենայի իմ բնակարանը, իմ անկյունը»:

Hasmik-Karapetyan has hasmik4 hasmik3 hasmik2 hasmik1 hasmik

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս