Բաժիններ՝

Սոֆի Մխեյանը հավատում է Ամանորի կեսգիշերի հրաշքին (լուսանկարներ)

Երգչուհի Սոֆի Մխեյանն այս տարի Ամանորին լինելու է Երևանում և այն սկզբում անցկացնելու է ընտանիքի անդամների հետ, այնուհետև միանալու է ընկերներին, և միասին ուրախ ժամանակ են անցկացնելու:

«Տոնածառը դեռ չենք զարդարել, որովհետև մեր տանը մի փոքր խառնաշփոթ է: Տանը վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Նոր Տարին կդիմավորենք տատիկիս բնակարանում: Սուտ կլինի ասել, թե թփով տոլման ես կփաթաթեմ, բայց կողքից կփորձեմ ինչ-որ բաներով օգտակար լինել (ժպտում է.- Գ.Ա.): Կսպասեմ՝ տատիկս պատրաստի, ես էլ  կհամտեսեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոֆին:

2012 թվականը երգչուհու համար շատ բուռն ու ստեղծագործական առումով անչափ հագեցած տարի էր. «Բավական շատ աշխատանքներ արվեցին` 4 տեսահոլովակ, ձայնասկավառակ, բազմաթիվ համերգներ, շրջագայություններ` թե՛ Ռուսաստան,  թե՛ Կանադա, թե՛ Եվրոպա, մասնակցություն մեծ նախագծերի, և այլն: Կարծում եմ` 2012 թվականը շատ ակտիվ տարի էր»:

Սոֆին 2013 թվականին կշարունակի նույն եռանդով ու նվիրումով կատարել իր աշխատանքը. «Կարծում եմ` ինչպես 2012-ն էր բոլոր առումներով բավականին հաճելի, 2013-ը ևս այդպիսին կլինի»:

Կարդացեք նաև

Երգչուհին պատրաստվում է Ձմեռ պապիկին նամակ գրել, որտեղ կբարձրաձայնի իր ցանկությունների մի մասը. «Իհարկե, բոլորս էլ ունենք ցանկություններ, որոնց մասին չենք բարձրաձայնում, բայց ցանկանում ենք, որ ի կատար ածվեն: Սոֆի Մխեյան մարդն էլ ունի այդպիսի երազանքներ»:

Այն հարցին, թե հավատո՞ւմ է Ամանորի կեսգիշերի հրաշքին, Սոֆին պատասխանեց. «Կլինի ժամը 12:00-ի՞ն, թե՞ մեկ այլ ժամի, ես հավատում եմ հրաշքին: Ժամը 12:00-ին կփորձեմ ի մի բերել մտքերս և սպասել ու հավատալ, որ հրաշքը կկատարվի»:

Sofi0 Sofi3 Sofi Sofi4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս