Բաժիններ՝

Ջուսը Ձմեռ պապիկից հարմարավետ բնակարան և գեղեցիկ տղամարդ է խնդրել (լուսանկարներ)

Երգչուհի Ջուսն Ամանորը դիմավորելու է երգելով: «Երգելու եմ տարբեր ակումբներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուսը:

Ամփոփելով 2012 թվականը, երգչուհին ասաց, որ այն իր համար շատ հաջող տարի էր: Այս մեկ տարվա ընթացքում շատ գործ է արել և գնահատվել. «Շատ ուրախ եմ դրա համար: 2013 թվականը կլինի բուռն աշխատանքային տարի: 2013 թվականին ես շատ ծրագրեր ունեմ անելու: Հունվարին դուրս է գալու իմ նոր «Go» տեսահոլովակը, որը լինելու է 1930-ականների ոճի մեջ: Հանդես եմ գալու ինձ համար նոր կերպարով, նաև նոր երաժշտական ոճով: Ինչպես նաև կմեկնեմ Եվրոպա` հյուրախաղերի: Մի խոսքով` զարմացնելու եմ»:

Փետրվարին նկարահանվելու է Ջուսի նոր տեսահոլովակը` «Tonight» երգի հիման վրա: Երգի հեղինակը Գուժն է, խոսքերի հեղինակը` Նինա Ավագյանը. «Այս երգը ներկայացնելու եմ դուետի տեսքով` շատ անսպասելի մարդու հետ: Չակերտները չեմ ցանկանում բացել: Մարտ ամսին կլինի իմ տեսահոլովակի և հեղինակային երգի պրեմիերան, որը կոչվում է «1, 2, 3»: Շատ ու շատ եմ զարմացնելու 2013 թվականին, սպասեք ավելիին»:

Նշենք, որ երգչուհին Ձմեռ պապիկին խնդրել է, որ իրեն սեփական հարմարավետ կառուցած տուն նվիրի, և տան մեջ՝ իրեն շատ սիրող, գեղեցիկ տղամարդ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս