
Համացանցում հայտնվել են Ту-204 ինքնաթիռի վթարի բացառիկ կադրերը (տեսանյութ)

YouTube-ում հայտնվել է Red Wings ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի տեսանյութը։
Դեկտեմբերի 29-ին ժամը 16:30-ին չեխական Պարդուբիցեից թռչող Ту-204 ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվելով արգելապատնեշին՝ ջարդուխուրդ եղել։
Զոհվել են անձնակազմի ութ անդամներից հինգը։ Վթարի պահին ինքնաթիռում ուևորներ չեն եղել։