Եղել են Յուվենտուս, Չելսի, Արսենալ և Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելու տարբերակներ. Մալդինի
Լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին՝ «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի բազմամյա ավագը, հարցազրույց է տվել իտալացի լրագրողներին, որում պատմել է, որ խաղային կարիերայի ժամանակ եղել են «Յուվենտուս», «Չելսի», «Արսենալ» և «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակներ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
1996 թվականին Ջանլուկա Վիալին կանչեց ինձ «Չելսի», եղել էր նաև «Յուվենտուսի» տարբերակը, սակայն ես գերադասեցի մնալ «Միլանում»: Եվ դա ճիշտ ընտրություն էր: Առաջարկ էր եկել նաև «Արսենալից», իսկ Ալեքս Ֆերգյուսոնը առաջարկում էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ընդ որում նման առաջարկներ այն ժամանակ էին գալիս, երբ «Միլանը» արդյունքներով շատ վատ մրցաշրջան էր անցկացնում: Նման դեպքերում այլ ակումբի առաջարկն ընդունելն ավելի հեշտ է, բայց մեզանից նրանք, ովքեր ֆունդամենտալ կերպով եղել են մեր թիմի անդամները, հասկանում էին պատասխանատվությունը և մնացին թիմում դրությունը շտկելու համար», – ասել է Մալդինին:
Նշենք, որ Մալդինին «Միլանի» կազմում անցկացրել է 902 հանդիպում՝ դառնալով 33 գոլի հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը