Աշխղեկը գողացել էր ԵՄ գրասենյակի աշխատողի փողն ու ոսկեղենը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 28-ին, ոստիկանություն է դիմել Սիսակյան փողոցի բնակիչ 35-ամյա Հայկ Այվազյանը և հայտնել, որ նույն օրը, կեսօրին, անհայտ անձը կամ անձինք, բացելով իր բնակարանի դուռը, այնտեղից գողացել են 400 ԱՄՆ դոլար, 15 000 ՌԴ ռուբլի, և ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 2500 դոլար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը նշված գողությունը կատարելու համար ոստիկանություն է բերման ենթարկել Սեբաստիա փողոցի բնակիչ 30-ամյա Արթուր Զավարյանին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վերջինս աշխատում է «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ում որպես աշխղեկ: Իսկ Հ. Այվազյանը աշխատում է Եվրոմիության ծրագրերի աջակցման գրասենյակում, որպես ծրագրավորող: