
ՊՍԺ-ի երկրպագուներն անգամ չէին կարող երազել այսպիսի թիմի մասին. Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն միայն հետաքրքրում են թիմի հաղթանակները։
«Ես փորձում եմ թերթեր չկարդալ, այնտեղ բամբասանքները շատ են։ ԶԼՄ-ներն իմ մասին տարբեր բաներ են գրում։ Ես պարզապես շարունակում եմ աշխատանքս կատարել։ Պետք է ֆուտբոլ խաղամ և ամբողջովին տրվեմ խաղին։ Ես ուզում եմ հաջողությունների հասնել ՊՍԺ-ի հետ։ Ինձ հետաքրքրում են միայն թիմի հաղթանակները։
Մի քանի տարի առաջ ՊՍԺ-ի երկրպագուներն անգամ չէին էլ կարող երազել այսպիսի թիմի մասին։ Այսօր մենք ուժեղ կազմ ունենք և կարող ենք լուրջ նվաճումների հասնել», – շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը