
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին 2012թ. կատարած աշխատանքի համար և շնորհավորել գալիք տոների կապացությամբ, մաղթել հաջողություններ:
ՀՀ նախագահի գրասենյակ