Մոուրինյոն ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Բեյլին
Մադրիդի «Ռեալը» 40 մլն եվրո է պատրաստվում առաջարկել «Տոտենհեմի» եզրային կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Լոնդոնյան ակումբին այս մասին հայտնել են նոյեմբերին։ Աղբյուրի տվյալներով` Ժոզե Մոուրինյոն անձամբ է հետաքրքրված, որպեսզի պաշտոնական առաջարկն անմիջապես արվի։ Պորտուգալացին ցանկանում է ձմռանն ամեն գնով ձեռք բերել Բեյլին։
Ավելի վաղ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ- Բոաշը հայտարարել է, որ նման տրանսֆերը ձմռանն անհնարին է։
Մնում է հուսալ, որ «արքայական» ակումբը կկարողանա ավելի համոզիչ լինել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը