Բաժիններ՝

Մեսսին Բարսելոնայի ամենահամեստ ֆուտբոլիստ է. Աբիդալ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը կատալոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր թիմակիցների ամենահամեստն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին։

«Այստեղ բոլորն աստղեր են։ Թիմի ամենահամեստ ֆուտբոլիստը Մեսսին է, Պինտոն ամենաժպտերեսն է, Վալդեսը միշտ ինչ- որ նոր բան ունի պատմելու, Խավին գլխավոր կատակասերն է, Ինյեստան աչքի է ընկնում օրինակելի վարքով։ Նրանք բոլորը թիմակիցներին նոր բան են սովորեցնում։ Նրանցից վերցրել եմ մի մասնիկ, որպեսզի կարողանամ ավելի լավը դառնալ»,- ասել է Աբիդալը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս