Բաժիններ՝

Չեմ ցանկանում խոսել իմ ապագայի մասին. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ ԱՄԷ-ում մասնակցում է մարզչական սեմինարների, նշել է, որ ինքն այժմ պատրաստ չէ խոսել իր ապագայի մասին։

«Այս պահին ես չէի ցանկանա խոսել իմ ապագայի մասին։ Դրա ժամանակը դեռ չի եկել։ Երբ գա հարմար պահը, մենք «Ռեալի» ղեկավարության հետ անպայման կքննարկենք այդ հարցը, և դուք ամեն ինչի մասին կիմանաք», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալի» հետ մինչև 2016 թվականը գործող պայմանագիր ունի, սակայն վերջին շրջանում մադրիդցիների ղեկավարությունն ու երկրպագուները դժգոհ են թիմի ցուցադրած արդյունքներից։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս