Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը բարելավվել է

ՀԺԿ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը:

«Ձեզ հետ խեսելուց առաջ նրա հետ էի զրուցում, շատ լավ էր: Անհամեմատ ավելի լավ, քան Գերմանիա մեկնելուց առաջ»,- ասաց Գ. Հարությունյանը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Ստեփան Դեմիրճյանն առողջական խնդիրներ ունի: Նա վերջերս մեկնել էր Գերմանիա՝ երկրորդ վիրահատության նպատակով: Առաջին վիրահատությունը կատարել էին Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31