Վրաերթ Արարատի մարզում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Այգեզարդ գյուղի բնակիչ, 75-ամյա Դմիտրի Պողոսյանը վարելով «Վազ 2107» մակնիշի 62 ՕԼ 287 համարանիշի ավտոմեքենան, Այգեպատ-Շահումյան գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել Այգեպատ գյուղի բնակիչ, 17-ամյա Գարիկ Միսակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Գ. Միսակյանը Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաեւ ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս