
Մոուրինյոյի պատիժը ինձ օգնեց. կարծում եմ, որ Կասիլյասի համար այն նույնպես օգտակար կլինի. Բայա

Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Բայան վստահ է, որ «Ռեալի» դարապասապահ Իկեր Կասիլյասի համար օգտակար կլինի այն փորձարկումը, որը կատարել է Ժոզե Մոուրինյոն՝ «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ նրան պահեստայինների նստարանին թողնելով։
Պորտոուգալացի դարպասապահը հիշել է, թե ինչպես Մոուրինյոն նույնպես անսպասելի կերպով իրեն նստեցրել էր «Պորտուի» պահեստահինների նստարանին։
«Երբ թիմը մարզում է Մոուրինյոն, ապա բոլորի հանդեպ վերաբերմունքը նույն է։ Այդ պատիժը թույլ տվեց ինձ աճելու և այժմ չեմ կասկածում, որ այն մեծ դեր ունեցավ կարիերայիս համար։ Շարունակեցի աշխատել, ինչի համար բոլոր չարչարանքներս հատուցվեցին։ Այդ պատիժը ինձ օգուտ բերեց։ Կարծում եմ, որ Կասիլյասին նա նույնպես կօգնի»,- Բայայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը