
Նաիրի Հունանյանը առանց համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Լճաշեն գյուղի բնակիչներ 21-ամյա Վահե Կարապետյանի վարած «Վազ 2121» մակնիշի 55 ՏՏ 515 համարանիշի և 37-ամյա Նաիրի Հունանյանի վարած «Իժ 2715» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով «Իժ» ավտոմեքենայի վարորդ Ն. Հունայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Նշվում է, որ Ն. Հունանյանն աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես կաթսայատան պետ, իսկ «Վազ 2121»-ի վարորդը՝ աշխատում է Սևանի ափամերձ տարածքում գտնվող «Ջրահարս» հանգստյան գոտում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում: