Մուրադյանի ծնոտը կոտրված չէ (լուսանկարներ)

Քիչ առաջ 168.am-ի խմբագրություն էր այցելել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որպեսզի ապացուցի, որ իր ծնոտը կոտրված չէ: Մենք կարող ենք փաստել, որ Մուրադյանի ծնոտը կոտրված չէր, ինչից, իհարկե, չի բխում, որ նրա և ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ ծեծկռտուք տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ դեկտեմբերի 25-ին «Ռենեսանս» ռեստորանում կոալիցիոն խնջույքի ժամանակ, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ և պատգամավորներ ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ:

Բաղդասարյանը, ով երիտասարդ տարիներին զբաղվել է բռնցքամարտով, իր մերձավոր շրջապատում ասել էր, որ ինքն այնպես է հարվածել Մուրադյանի ծնոտին, որ այն «պոկվել է»: Դրանից հետո Մուրադյանը կանչել է համագյուղացիներին, Բաղդասարյանին համարժեք պատասխան տալու համար:

Ինչո՞ւ են Վահրամ Բաղդասարյանը և Մուրադ Մուրադյանը համառորեն փորձում հերքել ծեծկռտուքի փաստը: Պարզ է, որ նրանց երկուստեք ձեռնտու չէ դրա հրապարակայնացումը, քանի որ այդ դեպքում պետք է հարուցվի քրեական գործ և պատգամավորները պետք է մեղադրվեն խուլիգանության մեջ, որը քրեորեն դատապարտելի արարք է: Բացի այդ, չբողոքելով պատգամավորներն իրենց «ճիշտ» են պահում, իսկ ճշտին նվիրվածությունը խորհրդարանում համարվում է կարևոր արժանիք:

Մեր ունեցած տեղեկություններով՝ պատգամավորները միջնորդների միջոցով պայմանավորվել են հաշտվել: Առջևում Ամանոր է, և համերաշխությունը` նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների միջև կարևոր է:

Ի դեպ, երեկ Վահրամ Բաղդասարյանը խոստացել էր Վանաձորից այսօր վերադառնալուն պես այցելել խմբագրություն՝ապացուցելու համար, որ իր հետ նույնպես ամեն բան կարգին է, սակայն այսօր նրա հեռախոսն անհասանելի է:

Murad Muradyan (1) Murad Muradyan (5) Murad Muradyan (4) Murad Muradyan (3) Murad Muradyan (2)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31