Ռուսական ակումբներից մեկը Մեսսիի համար 250 մլն եվրո է առաջարկել
Ռուսաստանյան ֆուտբոլային ակումբներից մեկը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության համար համար առաջարկել է 250 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրը չի նշում, թե ռուսական ակումբներից որն է նման առաջարկ արել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին:
Ռուսական ակումբը պատրաստ է եղել 250 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար, իսկ նրան տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ առաջարկել:
Սակայն Մեսսին որոշել է չընդունել այդ առաջարկն ու «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը