Հայաստանի Բանկերի Միությունը կհամագործակցի IFC-ի հետ
IFC-ն և Հայաստանի Բանկերի Միությունը (ՀԲՄ) ստորոգրել են այսօր համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առևտրային բանկերի և միկրովարկավորման կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ:
Ինչպես փոխանցում է Մեդիամաքսը, դասընթացները կկազմակերպվեն ռիսկերի կառավարման և փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով:
«Մենք ողջունում ենք IFC-ի հետ համագործակցության հնարավորությունը, ինչը կօգնի մեզ փոխանցել միջազգային փորձը և գիտելիքները Հայաստանի բանկային համակարգ»,- նշել է ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Այս նախաձեռնությունը կազմում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական կազմակերպություններին ուղղված խորհրդատվական ծրագրի մաս, որը կոչված է օժանդակելու ֆինանսական կազմակերպություններին դուրս գալու գլոբալ ֆինանսական ճգնաժամից` աջակցելով կայուն տնտեսական զարգացմանը տարածաշրջանում: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի հետ»,- իր հերթին նշել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: