
Հաղորդավարը 3.5 ժամ տանջվում է՝ եթերում արտասանելով աշխարհի ամենաերկար բառը (տեսանյութ)

«The Longest Word in English (Pronouced)» տեսահոլովակը, որտեղ ռուսական Esquire հանդեսի գլխավոր խմբագիր Դմիտրի Գոլուբևսկին արտասանում է աշխարհի ամենաերկար բառը, YouTube-ում դիտել են միլիոնից ավելի մարդ։
Տեսանյութում Գոլուբևսկին 3.5 ժամ շարունակ արտասանում է տիտին կոչվող նյութի սպիտակուցի անվանումը, որը կազմված է 189 819 տառից։ Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է նոյեմբերի 15-ին։
Նշենք նաև, որ Գոլուբևսկին 3 տարի շարունակ փորձել է տպագրել ամենաերկար բառն իր ամսագրի էջերում։ Սակայն այդ գաղափարին դեմ է եղել այն ժամանակվա գլխավոր խմբագիր Ֆիլիպ Բախտինը։
http://youtu.be/NFR-ADakI-c