Բաժիններ՝

«Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» Գաֆէսճենաում

Այսօր «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը լի էր երեխաներով : Հատուկ երեխաների համար կազմակերպվել էր ստեղծագործական ծրագիր, որի ընթացքում երեխաները պատրաստում էին տոնածառի խաղալիքներ և ձեռագործ զարդարանքի այլ իրեր : Ծրագիրը վարում էին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ովքեր մոտենալով սեղանից սեղան, օգնում են երեխաներին խաղալիքներ պատրաստել : «Մենք ցանկացել ենք մեր մանուկներին հրաշալի անակնակալներ մատուցել:  Արդեն երկրորդ տարին է, որ նման միջացառում է կազմակերպվում: Երեխաները շատ ոգևորված են, որվհետև անձամբ Ձմեռ Պապիկից ու Ձյունանուշիկից են խաղալիքներ պատրաստելու համար ցուցումներ ստանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Միջոցառման ավարտին, երեխաները՝ իրենց պատրաստած խաղալիքներով կզարդարեն «Գաֆէսճեան»  արվեստի կենտրոնի այցելուների սրահի «մերկ» տոնածառը և նվերներ կստանան  Ձմեռ Պապից ու Ձյունանուշից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս