
Դոլարը «սկում» է

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 26-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 402.48 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15%-ով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 9 միլիոն 550 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը նվազել է մինչև 401 դրամի։ Վաճառքի միջին գինը 405 դրամ է։
Նշենք, որ դոլարի արժեզրկումը սկսվել է նախորդ երեքշաբթի օրը, և այդ օրվանից ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կայուն կերպով էժանացել է մոտ 5 դրամով։