Բաժիններ՝

Ո՞ւմ է ընտրելու Արթուր Աբրահամը

«Երբ ամենալավն ես, միշտ էլ ուրախ ես»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում համեստորեն նշեց Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա Հայաստանում է, եկել է հերթական հաղթանակից հետո հայրենիքում հանգստանալու, տոները նշելու և մի փոքր լիցքաթափվելու համար: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում: Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձա օգոստոսի 25-ին, իսկ դեկտեմբերի 15-ին պաշտպանեցի տիտղոսը: Դա մեծ պատիվ էր ինձ համար: Երկրորդ քաշային կարգում գոտի նվաճեցի, ինչը շատ ուրախալի է: Երբ ամենալավն ես, միշտ էլ ուրախ ես»,- սկսեց իր խոսքը Արթուր Աբրահամը: Վերջինս թեև Հայատանում չի բնակվում, բայց հետևում է հայկական լրահոսին: «Գիտեմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, միշտ հետաքրքրվում եմ»,- 168.am-ի  հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն անգամ անմասն չի մնացել մոտ ապագայում Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններից: Արթուրն ունի իր նախընտրած նախագահի թեկնածուն: «Ես ընտրում եմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Հարցին՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես առաջադրվեր, ընտրութունը նո՞ւյնն էր մնալու՝ Արթուրը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել:

 

Արթուր Աբրահամի ամբողջական հարցազրույցը 168.am-ի հետ կարդացեք առաջիկայում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս