Չեն առաջադրվում, բայց «նավսյակի» տեղեկանք են վերցնում

Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը։ ԿԸՀ-ն դիմումներ ընդունելու է մինչև հունվարի 4-ը: Սակայն մինչ այդ թեկնածուները պետք է դիմեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի ստանան Հանրապետության Նախագահի թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Դիմումներն  ընդունվում էին դեկտեմբերի 10-ից:

Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Panorama.am-ին հայտնել է, որ այս պահի դրությամբ հիշյալ տեղեկանքի համար դիմել և ստացել են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով հայտարարել է, որ չի առաջադրվելու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը և բժշկուհի Զարուհի Հարությունյանը:

Տեղեկանք ստանալու համար վարչությանը դիմել են նաև ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Վերը նշված անձանցից առաջադրվելու մասին հայտարարել են Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Վարդան Սեդրակյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս