««Հարսնաքարում» կատարվածի պատճառ է դարձել այն, որ հաճախորդները խմած են եղել ու չեն կարողացել իրենց կառավարել». Հրաչյա Զոհրաբյան

«Հարսնաքարի» գործով դատական նիստում դեռևս հարցաքննվում է գործով վկա Հրաչյա Զոհրաբյանը:

«Առանց պատճառի  կամ առիթի հաճախորդին նկատողություն անո՞ւմ կամ ծեծո՞ւմ են»՝ գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մաինե Թովմասյանի հարցի, վկա Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ անվտանգության աշխատակիցների նպատակը իրավիճակը հանդարտեցնելն է:

Հարցին՝ արդյոք ի՞նչն է նման դժբախտ իրավիճակի պատճառ դարձել, Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ, ըստ իրեն՝ առիթ է հանդիսացել սպորտային համազգեստը, իսկ «տուժողների խմած լինելու պատճառով էլ ավելի է սրացել վիճակը»: Վկայի կարծիքով՝ պատճառ է դարձել այն, որ հաճախորդները «խմած են եղել ու չեն կարողացել իրենց կառավարել»:

Գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցին՝ ինչպե՞ս վկան կնկարագրի Արթուր Բաբլոյանին, վկան պատասխանեց, որ նա «հանգիստ անձնավորություն է, ընտանիքի հայր է, բարեխիղճ կատարում է իր պարտականությունները»:

Կարդացեք նաև

Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանին վկան նույնպես բնութագրեց որպես «հանգիստ անձնավորություն», ով կարողանում է շփվել մարդկանց հետ:

Մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ ինքը բարկացել է մատուցող Դավիթ Ադամյանի վրա, ասել է, որ ոչ մի դեպքում վերջինս իրավունք չուներ հարվածելու հաճախորդին: Վկայի խոսքով՝ ինքը դրանից հետո մատուցողին ուղարկել է մատուցողների սենյակ:

Տեսանյութեր

Լրահոս