Բաժիններ՝

Դոլարը շաբաթն սկսեց վայրէջքով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 24-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 403.35 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17%-ով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6 միլիոն 260 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում  դոլարի առքի գինը փոխանակման միջինում կազմում է 402 դրամ,  որոշ կետերում իջել է մինչև 401 դրամի։ Ամերիկյան արժույթը վաճառվում է միջինը 405 դրամով։

Նշենք, որ դոլարի արժեզրկումը սկսվել է նախորդ երեքշաբթի օրը և այդ օրվանից ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կայուն կերպով էժանացել է՝ 407.45 դրամի իջնելով մինչև 403.35 դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս