Հայտնաբերվել է զինվորի դի

ԼՂՀ սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31