
Երգիչ Աղասին երգում է Լիլիթ Հովհաննիսյանի «հորինած սիրո» մասին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգն արդեն համացանցում հնչում է նաև տղամարդու ձայնով: Երգիչ Աղասին Լիլիթ Հովհաննիսյանի երգը մեկնաբանում և կատարում է յուրովի, ինչն արժանացել է երգչուհու լավ վերաբերմունքին: «Օօօօ, ինձ շատ թանկ երգի նոր մեկնաբանություն: Աղասի ջան, քաղցր ես երգել ու կարծում եմ, որ երգս շատ է սիրվելու նաև քո մեկնաբանությամբ»,- իր ֆեյսբուքյան պատին գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը: Աղասիի կատարումը համացանցում ընդունվեց բավական դրական, գտնվեցին նաև երկրպագուներ, ովքեր առավել նախընտրեցին հենց Աղասիի կատարումը: 168.am-ն արդեն անդրադարձել էր երգին, տեսահոլովակին ու երգի նախապատմությանը: