Բաժիններ՝

Բանվորը վայր է ընկել Վարդան Պետրոսյանի տանից և մահացել (լրացված)

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում, Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 19 շենքի բակում, «Սթար» սուպերմարկետի մոտ, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 30-35 տարեկան տղամարդ է, որը նշված շենքի 14-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ է կատարելիս եղել: Նա ինքնաշեն «խառաչոյից» վայր է ընկել նախ՝ նշված շենքի մոտ կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ հետո ընկել «Սթար» սուպերմարկետի սանդուղքներին: Նշված շենքը 16 հարկանի է և, ըստ տեղեկությունների, մահացողը աշխատանքներ էր կատարում դերասան Վարդան Պետրոսյանի բնակարանում: Սակայն մի քանի հարևաններ էլ ֆոտոլրագրողին ասել են, որ նշված բնակարանը պատկանում է վերջինիս եղբորը՝ Ռուբիկին:

Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները՝ փորձագետի հետ:

Կարդացեք նաև

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արգիշիտի Տոնոյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը: Վերջինս Հարավ Արևմտյան թաղամասի Բաբաջանյան 30 շենքի բնակիչ 37-ամյա Արթուր Թորոսյանն էր:

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս