
Հենրիխը գրագետ է գործում, չի պահում գնդակը, խաղում է թիմի համար և դա օգնում է իրեն. Լեոնենկո

Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն խոսել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Այս պահին ինձ տխրեցնում է միայն այն, որ ռմբարկուների ցուցակում չկան ուկրաինացի ֆուտբոլիստներ։ Նոր բան չեմ ասի, եթե գլխավոր հավակնորդ կոչեմ Մխիթարյանին։ Հ
ենրիխը գրագետ է գործում, չի պահում գնդակը, խաղում է թիմի համար և դա օգնում է իրեն։ Սակայն Մխիթարյանը պետք է մտածի հաջորդ մրցաշրջանի մասին, քանի որ նման վառ ելույթները կրնել շատ բարդ կլինի։ Նրանից կպահանջեմ այսպիսի մակարդակի խաղ»,- Լեոնենկոյի խոսքերն է մեջբերում ուկրաինական մամուլը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը