
Վրաստանը չի մասնակցի ԱՊՀ առաջնությանը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվում է մասնակցել ԱՊՀ ֆուտբոլային առաջնությանը, որի ստեղծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են:
Այս մասին տեղի մարզական պարբերականներից մեկի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:
Նա նշել է, որ իրենք շեշտը դնում են Վրաստանի ներքին առաջնության զարգացման վրա, որպեսզի երկրի ակումբներն ու հավաքականն առաջադիմեն:
Սիչինավան նաև հավելել է, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել այլ երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներին:
Վերջինս նաև նշել է, որ վրացական կողմը սիրով կմասնակցի ոչ պաշտոնական կարճատև մրցաշարերի, որոնք կանցկացվեն տարածաշրջանային երկրների շրջանում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը