Հանկարծամահ եղած զինվորի հայրը` տղայի մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել է և հոսպիտալում հանկարծամահ է եղել նորակոչիկ 18-ամյա Նորայր Նվերի Սահակյանը:
Shamshyan com կայքի հաղորդմամբ` Ն.Սահակյանը բնակվում էր Ջրաշեն գյուղում: Նա բանակ էր զորակոչվել Էրեբունի զինվորական կոմիսարիատից:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է մահացած զինվորի հոր հետ, ով հայտնել է, որ երեխան գտնվելիս է եղել Խոջալուի հիվանդանոցում, որտեղ, ըստ ծնողի, անուշադրության է մատնված եղել: Միայն առավոտյան իրեն զանգահարել և հայտնել են, թե երեխան մահացել է՝ արի ետևից:
Հայրը բողոքել է, որ եթե ժամանակին երեխային տեղափոխեին Ստեփանակերտի հիվանդանոց, ապա տղայի կյանքը հնարավոր կլիներ փրկել. «Տղաս, որ հպարտանում էր, թե ինչ պատվով է հագնելու զինվորական համազգեստը, չհասցրեց անգամ տեսնել այն»: